gyugh.org

Մրցույթ՝ գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

2023-11-22

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Իրականացնել գյուղատնտեսության ոլորտում տիրող փաստացի իրավիճակի վերլուծությունը, ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրարային միջոցառումների, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի մշակումը, Եվրասիական տնտեսական միությանը և Անկախ Պետությունների Համագործակցությանն անդամակցությամբ պայմանավորված գյուղատնտեսության պետական աջակցության հետ առնչվող նյութերի նախապատրաստումը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումների իրականացման ընթացքի դիտարկում։

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի: 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների իրականացման ընթացքի դիտարկում, գրանցված արդյունքների վերլուծություն,
  2. ոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  3. գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումների իրականացման ընթացքի դիտարկում,
  4. ագրոպարենային ոլորտի աջակցության բնագավառում ձեռք բերված միջազգային փորձի ուսումնասիրում, վերլուծություն և վերջինիս հնարավոր կիրառման հետ կապված առաջարկությունների ներկայացում,
  5. գյուղատնտեսության պետական աջակցության բնագավառին առնչվող Եվրասիական Տնտեսական Միության, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ստացված փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, տեղեկատվական նյութերի նախապատրաստում և տրամադրում,
  6. անհրաժեշտության դեպքում վարչության ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների իրականացում։

4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  2. կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
  3. հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  4. ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  6. գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  7. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. նոյեմբերի 27-ը ներառյալ:

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝

Այլ նորություններ