gyugh.org

Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում

2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում. այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքը։

2023 թվականի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվեց 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը:

Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացավ ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:

Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցեց «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ։

Համաժողովի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝

Այլ նորություններ